Newmag.am-ը գրում է.

newmag-ը պատմում է, թե ինչպես էին հայտնում զինվորի մահվան բոթը նրա հարազատներին և ինչպե՞ս էր դրամատիզմը վերածվում կատակերգության, երբ պարզվում էր՝ ուրիշի համար են լացում, ուրիշի որդու անշունչ մարմինն է իրենց տանը

-Զանգեցին, ասեցին՝ զոհվել է, եկեք, ձեր կարգով, ծեսով, տարեք։

Պատերազմի ժամանակ շատերն են այսպես սկսում իրենց պատմությունը։ Այն ժամանակ ծնողին գուցե չհայտնեին, բայց ընկերներին զանգահարում էին, լուրը փոխանցում ու վայր դնում խոսափողը։ Իրականում ասելիք էլ չկար, որևէ մեկն այդ պահին մանրամասներ չէր հարցնի, զանգողն էլ այդքան ժամանակ չուներ յուրաքանչյուրի մասին ամբողջական տեղեկությունը հաղորդելու: Անջատում էին, զանգում մյուսին, հետո՝ շարունակում կռիվը։

Ազատամարտիկը պատմում է, բաժակ բարձրացնում, ընկերոջ անունը տալիս, բաժակը դատարկում ու սկսում ծիծաղել։ Չէ, նա խելագար չէ, ոչ էլ անարգում է զինակցին։ Զավեշտալի ակնթարթներն են աչքի առաջ գալիս։ Անկախության համար կռված ընկերոջը ոչ թե դափնիներով, այլ պսակով էին տուն բերելու, ընդ որում այդ տարիներին մեքենա չկար, արհեստավոր նույնպես, որ դագաղ սարքեր։ Երկուսն էլ գտան, գյուղի հարուստներից մեկի ուրալը տակներն առան, կողքի գյուղից էլ մի դագաղ ճարեցին, չափերը գրեթե համընկնում էին։

Ստեփանակերտից Մարտակերտ ճանապարհն ուղիղ ու հարթ տարածք է, կհասնես կարճ ժամանակում, նույն արագությամբ էլ կվերադառնաս։ Սեպտեմբերն այդ օրերին անհանգիստ էր, սահմանին ու նաև երկնքում՝ անձրևոտ, հեղեղած էր։ Ճանապարհ են ընկնում մթնշաղին։ Կեսգիշերին, երբ անձրևն ավելի ինտենսիվ է սկսում թափվել, երեքից երկուսը տեղափոխվում են ուրալի սրահ, երրորդն էլ մնում է հետնամասում, սառած, թրջված ու հուսահատ։ Այս ամենից հետո, գտնում է լուծումը։ Բացում է դագաղը պարկում ու քուն մտնում։

Մի քանի կիլոմետր էր մնացել հասնեին դիակին, գրությունը գրեին, որ ընկերներն են ու հանգուցյալին տուն տանեին։Մինչդեռ պայմանական հանգուցյալը հասցնում է գյուղացիների վախը չափել։ Ճանապարհին երկու կին են հանդիպում, խնդրում հասցնել Մարտակերտ։ Տղաները սիրով ու ափսոսանքով վերցնում ու առանց հետ նայելու, կանանց խորհուրդ են տալիս արագ բարձրանալ վերև ու պինդ բռնվել։

Երկրորդ փոսն ընկնելուն պես «հանգուցյալն» արթնանում է, վախենում իր խցից, հետո երբ փորձում է ձեռքը դագաղից դուրս հանել, սկսվում է մղձավանջը։ Կանայք լեղապատառ ճչում են, գազազում, մեկը խելակորույս իրեն ցած է նետում մեքենայից, մյուսը հավասարակշռված փորձում է պարզել տեղի ունեցածը։ Մեքենայում մնացած կինն էլ, դագաղից դուրս եկող տղամարդն էլ սարսափահար բղավում են, օգնում է վարորդը։ Կանգնում է, հանդարտեցնում, հետ դառնում։ Գնում են դուրս նետած աղջնակին գտնեն, ավելի ուշ են հայտնաբերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել